ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Մանրապատում

Մանրապատում
18.09.2024 | 18:39

Քո բացակայությունը վաղուց լցրել է իմ կյանքը և խանգարել ապրել։

Ես շարունակել եմ նեղանալ քո բացակայությունից ու ապրել բախտիցս խռով։

Ախր, քեզնից ո՞նց նեղանայի. կյանքս դատարկ կմնար։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 4249

Մեկնաբանություններ